Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Նավթի արդյունահանմամբ Ռուսաստանը գերազանցել է Սաուդյան Արաբիային

Նավթի արդյունահանմամբ Ռուսաստանը գերազանցել է Սաուդյան Արաբիային
19.02.2019 | 14:16

2018-ի դեկտեմբերի դրությամբ Ռուսաստանը նավթի արդյունահանման հարցում շրջանցել է Սաուդյան Արաբիային՝ զբաղեցնելով նավթարդյունահանող երկրների վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականը։ ՌԴ-ն օրական 10․7 մլն բարել նավթ է արդյունահանել։ Սաուդյան Արաբիան երրորդ տեղն է զբաղեցրել՝ օրական 10․6 մլն բարել ցուցանիշով։ Առաջին տեղում ԱՄՆ-ն է, որն օրական 11․66 մլն բարել նավթ է արդյունահանել։

Դիտվել է՝ 4590

Մեկնաբանություններ